20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապացուցվել է ձեռքերը չորացնող սարքի մահացու վտանգավորությունը

Հետազոտողների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ ձեռքերի չորացման սարքերը կարող են տարածել առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ: Գիտնականների խոսքով՝ այդ սարքերը հարկ չկա տեղադրելու հիվանդանոցների զուգարաններում, քանի որ դրանք նպաստում են վարակների բռնկմանը՝ գրում է MedicalXpress-ը:

Գիտնականների կարծիքով՝ այդ սարքերը նպաստում են աերոզոլների առաջացմանը՝ փչելով վատ լվացած ձեռքերից անջատված մանրէները: Պաթոգենները տարածվում են ամբողջ սենյակում և կարող են վարակել թուլացած իմունիտետով հիվանդին, ինչը հանգեցնում է դժվար բուժվող վարակի:

Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել թղթե սրբիչներ, որոնք կլանում են ձեռքերի վրայի ջուրը և մանրէները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ