18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞նց եք պատկերացնում Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ. Հետո՞ ինչ՝ քարոզն անում է վարչապետը. Գևորգ Պետրոսյան

Հայկ Մարությանը հումորային ոճի սիրված դերասան է, բայց Երևանի ղեկավարման հետ ընդհանրապես կապ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Խնդրում եմ՝ գրառումս թշնամաբար չընդունել, բայց դա այդպես է:

Չեք զարմանա՞, որ մի օր ինձ տեսնեք Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնին: Եվ շատ էլ ճիշտ կանեք, եթե անգամ այդ քարոզն անի ՀՀ Մշակույթի նախարարը:

Հայրենիքի կորուստը սկսվում է մայրաքաղաքի կորստից…

Դուք ոնց՞ եք պատկերացնում Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ: Հետո՞ ինչ, որ այդ քարոզն անում է վարչապետը: Ի՞նչ է, եթե վարչապետը ներկայացներ, ասենք, Լորիս Ճգնավորյանի թեկնածությունը, հավատավոր ժողովուրդը պետք է կո՞ղմ քվեարկեր:

Հայկը սիրված դերասան է, բայց մի՞թե իր կողքին չունի մի սրտացավ բարեկամ, որ նրան հուշի, որ խելացի մարդը պետք է հեռու մնա իր հետ կապ չունեցող գայթակղություններից»,-գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ