20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրակոցներ Երևանում

Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը եւ հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն եւ նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչեւ սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել եւ վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գոհար Գրիգորյանը նշված կենտրոնի տնօրենն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ