19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին զարմացրել է նախօրեին ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը։ 

«Զարմանալի է, ստացվում է որ ԱԺ պետք է նիստեր չգումարի, օրենքներ չընդունի, դա նշանակում է, որ կառավարությունն էլ չպետք է արտահերթ նիստեր գումարի, բոլորով պետք է նստենք, սպասենք, թե երբ է լինելու այդ լուծարումը, որը նաեւ անհայտ է, թե ինչպես է լինելու», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, նախօրեին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակի հարցը, Ելք պատգամավորը, ի թիվս, այլ դիտարկումների, հայտարարել էր, որ հանձնաժողովը չի կարող ստեղծվել, քանի որ խոսվում է ԱԺ լուծարման մատին։ 

Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ ԱԺ-ը գործում է Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ հենց այդ լիազորությունների շրջանակում պարտավոր է աշխատել։

Հիշեցնենք, օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին՝ առանց վարչապետի հրաժարականի ԱԺ-ի լուծարման նոր հնարավորություն ստեղծելու համար:
Այս պահի դրությամբ՝ խորհրդարանը սահմանադրությամբ լուծարելու միակ տարբերակը վարչապետի հրաժարականն է։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ