20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես ինձ թույլ չեմ տվել լսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն թույլ չի տվել լսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը: «Ես  կարծում եմ, որ այդ խոսակցությունը հասու չէ ինձ և ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

 Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ ուրիշները կարող են պարծենալ, որ հայտաբերել են նման բան, բայց իր համար դա շատ ամոթալի է. «Դա հարված էր ինձ՝ որպես քաղաքացու և մեր պետական անվտանգությանը: Ես ինձ նվաստացած եմ զգում: Գործող իշխանությունները պետք է ընդունեն,որ սա իրենց և մեր ներքին թուլության արգասիք է»:

Հովհաննիսյանի խոսքով՝ հեռախոսազրույցի բովանդակությունը քիչ թե շատ հասկացել է լրատվամիջոցների արձագանքին հետևելով միայն,  և գտնում է,  որ բարձր պաշտոնատար անձինք  շատ ավելի պատշաճ պետք է իրենց պահեն: 

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տարածվել էր  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ