23 Սեպտեմբերի, Կիրակի, 2018

Արարատ Զուրաբյանը մեծ դժգոհություններ ունի ներկայիս իշխանությունից

61.thumb

Ես կուզեմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությանը, նրա կողմից սև և սպիտակ ճակատների բաժանմանը, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում «Մարտի 1»-ի գործի շրջանառությանը:

«Եթե չափորոշիչներով առաջնորդվենք, թե ով է սպիտակ, ով՝ սև, ապա չեմ գտնի որևէ մեկին, ով ինձանից սպիտակ կլինի: Բայց չեմ ուզում մարդկանց գունային ինչ-որ ներկապնակի որոշակի երանգների մեջ տեղավորել, որովհետև գույները տարբեր են, և հնարավոր է՝ հանկարծ իրենց համար վիրավորական գույներ տրվեն, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել»,-ասաց նա:
Վերջինս հավելեց՝ հասարակության ազատագրումը, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, ողջունում է, բայց ներկայիս  իշխանությունից ունի մեծ դժգոհություններ կարևորագույն հարցի վերաբերյալ:

«Մինչև հիմա բանտում է գտնվում «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վովա Առաքելյանը, Շանթ Հարությունյանը բանտում է գտնվում, իսկ այս երկիրը կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը ազատության մեջ են և դեռ հաթաթա են տալիս թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին, որ տեսեք, գալու ենք, ինչ կլինի: Ես խորը դժգոհություն ունեմ այն պատկան մարմիններից, որոնք իրենց աշխատանքը չեն կարողանում այնպես որակյալ կազմակերպել, որ ազատության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի նմանները»,-ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ միայն «Մարտի 1»-ի գործը չէ, բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, որոնց ևս պետք է անդրադառնալ:

Արարատ Զուրաբյանը դժգոհ է նաև պետությունից թալանված միջոցների վերադարձից: Նրա խոսքով ՝այս տեմպերով 200 տարում էլ գողացածը հետ չեն բերի:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ