28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ ջան, սիրուն չի՝ խաղեր են տալիս. Ժողովուրդ

maxresdefault (1)

Երեկ Հայւսստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել Է ՀՖՖ նախագահի պաշտոնի եւ գործկոմի անդամների թեկնածուներին։ Ինչպես հայտնի Է, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Է։ Իսկ գործկոմի անդամների թեկնածուներին ուսումնասիրե­լով՝ հետաքրքիր պատկերի ենք ականա­տես լինում։

Օրինակ՝ ցանկում տեղ են գտել Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյւսնը եւ այլք։ Եվ ստացվում Է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն շարունակում Է նախորդների պրակտիկան, երբ յուրաքանչյուր աշխատանք բաժին է հասնում յուրայիններին։

Եվ ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ եւս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամևեր։ Այն ժամանակ եւս ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում էին, օրինակ, Երեւանի նախկին քա­ղաքապետ Տարոն Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, Աամվել Ալեքսանյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ այլք։ Այլ կերպ ասած՝ մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ, եւ երկու պարագայում էլ նրանցից շատերի միակ արժանիքը իշխանության կողքին կանգնած լինելն է։

Եվ եթե նախկինում ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկված էին միայն ՀՀԿ-ականներ, այսօր էլ արդեն հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամևերն են նրանց փոխարինել։ Եվ հարց Է առաջանում՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել հենց այդ անդամներին։ Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք բարեփոխել ոլորտը, ապա ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե պւսշտոնյաներ։ Եվ հանուն արդարության նշենք, որ առաջիկայում ընտրվելիք գործկոմի կազմում միակ գիտակ անդամը կլինի թերեւս Սուրեն Աբրահամյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ նախկինում հենց ՀՖՖ նախագահ է եղել։

Լավ կլիներ, եթե նոր իշխանությունները փոխեին իրենց գործելաոճը նման փոքր հարցերում հատկապես։ Այլապես նախորդ, այն էլ՝ մերժված իշխանություններին նմանվելն այնքան էլ սիրուն չէ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ