25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեզ սրբեր ու սպիտակներ եք հռչակել, քանդում եք այդ մի կտոր սրբությունը. Իրավունք

Եվ հանուն ինչի՞, ինչի՞ համար էր այս ամենը, ինչպես չարը բազմեց մարդկանց սրտերում եւ սկսեց մաղձ արտադրել հանունը դարձրեց ընդդեմ, մերը դարձրեց ձե­րը, արդարը դարձրեց սուտ, աստվածայինը՝ կեղծ, միաբանությունը՝ թշնամություն, սխրանքը՝ միամտություն, զազրախոսությունը՝ արդարամտություն։ Անվերջ կարե­լի է մտածել, թե մեր երկրի ներքին գզվռտոցն ո՞ւմ է հաճույք պատճառում, ո՞ւմ եր­կիրն է բարեկեցիկ դառնում։ ԼԳԲՏ-ականները դժգոհում են, թե դուք մարդասեր չեք, մեր կրքերը հանենք փողոց ու դուք սիրեք դրանք, իսկ մեզանից թաքուն ցինիկ էջե­րով հայհոյում են մեր հավատքը, մեր բարեպաշտ, պատվախնդիր աղջիկներին, լկտի բառերով պիտակում ու մի հատ էլ ասում են, թե սերը մեզանից է։

Զարմանալի է… Մեր երկրում մեծ պայքար էր օրենքի տառը պահելու համար, բայց մի տեսակ անտերի նման ենք դարձել, առաջ օլիգարխներն էին ինչ ուզում մանում, հիմա ով ինչ ուզում անում է։
Ֆեյսբուքը դարձել է համատարծ մեղադրանքների ու հայհոյանքների պլատֆորմ, կորել է առողջ դատողության գեղեցկությունը, դրանց փոխարինելու է եկել՝ դու գող ես, դու ավազակ ես, դու շուն ես, դու սեւ ես, սպիտակ ես, ու այդ կերպ ով իր նման ագրեսորներ շատ է հւսվաքում, հւսղթում է սոցցւսնցային պատերազմում։

Մարդիկ ցնցված են՝ անարյուն հեղափոխությունը դարձել է պատվազրկության հեղափոխություն, ոչ մի ապա­կի չկոտրվեց, բայց շատ մարդկանց կյանք փշրվեց։ Եվ խնդիրն ԱԱԾ-ի «շնորհքով» ներխուժումները չէր, այլ այն, որ արեւմտյան գրանտներով սնվողների մի մեծ բանակ հասավ իր ուզածին, եւ արժանապատիվ աշխատանքով ապրող արդար քաղաքացին մնաց անգործ։

Պարզվեց՝ մեր երկրում ապրում են երկու տեսակի մարդիկ՝ թալանողներ եւ թալանվողներ, քեզ հարցնում են՝ դու թալանվե՞լ ես, ասում ես՝ ոչ, դե ուրեմն՝ դու թալանողն ես, ու այս գաղջի մեջ մեկը չկա ասի՝ սպասեք, բայց արանքում մարդիկ կան, որոնք մի գործ արել են այս երկրի համար, կան արժեքներ, որոնք պահպանվել են, ու այդ մարդ­կանց կոչեցին նախկին իշխանության կցորդներ կամ հակահեղափոխականներ։ Եվ անկախ նրանից դու ինչ ես ասում, պետք է խոսես հատուկ կողե­րով, օրինակ՝ «իմ ժողովուրդը գիտի…», «ես ազատ, հպա՜րտ քաղաքացի եմ», «թող ոչ մեկը մեզ չխանգարի», «գոմիկները միշտ եղել են…», «բա Սերժի ժամանակ ո՞ւր էիր», մի խոսքով՝ այս տերմիններն այնքան շատ են, որ ինչ էլ գրես, այս ստանդարտը տակն է դրվում, ու էլի հարց է առաջանում՝ հանուն ինչի՞։

Հանուն ինչի՞ են մեր եկեղեցուն այս­քան վարկաբեկում, դուք՝ սրբերդ, որ ամենքդ մեծ հաշվով կյանքի մի ոլորտում կաղել եք, մեկիդ անձնականը չի ստացվել, մեկիդ զավակն է հոգեկան խանգարումով ստացվել, մեկդ անպի­տան եք եղել ու այսքանով հանդերձ բոլորդ ձեզ սրբեր ու սպիտակներ եք հռչակել, քանդում եք այդ մի կտոր սրբությունը։ Հիմա էլ կասեն, թե եկեղեցին ի՞նչ կապ ունի, մենք այս կամ այն հոգեւորա­կանին ենք դեմ։ Բայց երբ ես կամ որեւէ քրիստոնյա եկեղեցի է գնում, իր համար քահանան է միջնորդ իր եւ Աստծո միջեւ։ Եվ ի՞նչ անեն, անկետա՞ տան, որ նա լրացնի, չէ որ ժամանակին այդ եկե­ղեցին չկար, կամ եթե կար, մեջը հոգե­ւորական չկար, արարողություն չէր արվում, ոչ մեկը «Հայր մերը» չէր սովորեցնում, բայց հիմա ինչ լավ է, որ ամեն բան կա, բայց եկել են ոմանք ու փշրում են ամեն օր, ամեն պահ հիշեցնում, թե դու դուխով ես, բայց ո՞ւմ դեմ ես դուխով ինքդ քո ժողովրդի՞, մեր արժեքների՞, մեր եկեղեցո՞ւ, ո՞ւմ վրա դուխներս պետք է ցույց տանք, ո՞ւմ համոզենք, որ մեր ժողովրդի մեջ ամեն մեկը բարձրագույն արժեք է, եւ եթե ամեն օր չպահենք այդ արժեքը, կկործանենք այս տանջված, աղոթասեր, իր խելքով ու խոհեմությամբ աշխարհին իր խոսքն ասած ժողովրդին։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ