29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հետաքրքիր բացահայտումներ կլինեն. բաց նամակ Վանեցյանին

timthumb (2)

Հարգարժան պարոն Վանեցյան,

Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում: Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան:

Ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ ևս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այլ կերպ ասած, մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ և նրանցից որոշների միակ արժանիքը կառավարության անդամ լինելն է: Եթե նախկինում ֆերդերացիայի գործկոմի կազմում ընդգված էին ՀՀԿ-ականներ, այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել:

Այսինքն՝ մոտեցումներն ու սկզբունքները նույնն են մնացել: ՀՀ վարչապետի ու նոր կառավարության հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ խնդրում ենք բացատրել ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել, օրինակ, Առողջապահության նախարարին, ով նախարար նշանակվելուց անմիջապես հետո բազմաթիվ սկանդալների հեղինակ է և իր գործողություններով ու հայտարարություններով արժանացել իր իսկ ղեկավարած ոլորտի մասնագետների, մեղմ ասած, բացասական վերաբերմունքին:

Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել այդ ծանր հիվանդությունը, ինչպե՞ս է այն համատեղում ՀՀ նախարարի պաշտոնի հետ և ինչպե՞ս է այն համատեղելու ՀՖՖ գործկոմի անդամի պարտականությունների հետ: Ուսումնասիրեք, պարո՛ն Վանեցյան, բժշկական հանրությունը վստահ է, որ հաստատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն: 

Հիմա դառնալով բուն թեմային՝ ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Ժամանակն է գործնականում ապացուցեք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ու ֆուտբոլի նկատմամբ պետության վերաբերմունքի հարցում ևս իրավիճակ է փոխվել:

Վերջապես,բոլորս էլ ուզում ենք ուրախանալ մեր ֆուտբոլի հավաքականի հաջողություններով:

Գագիկ Համբարյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ