26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե դու այդքանը գիտես, ցուցմունք տուր հասկանանք. Գևորգ Կոստանյանը՝ Ալեն Սիմոնյանին

Եթե Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի ղեկավարների ձայնագրությունը արվել է երկրորդ նախագահի եւ նրա  «փաստաբանների» կողմից, ուրեմն համապատասխան տեղեկատվություն ունի այդ մասին եւ արդեն կարող է ցուցմունք տալ, իրեն պետք է հրավիրել ցուցմունք տալու, որովհետեւ դա, ըստ էության, լուրջ տեղեկատվություն է, շատ լուրջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

«Եթե դու այդքանը գիտես, ցուցմունք տուր հասկանանք: Եթե որեւէ մեկը որեւէ պլանով է արել ձայնագրությւոնը, ես ինքս պահանջատեր եմ, որ այդ բոլորը պարզվի: Հիմա կա քրեական գործ հարուցված, ես պահանջատեր եմ, որ շատ արագ պարզվի, ով է ձայնագրել, ինչ նպատակով, ինչ շարժառիթով եւ որն է, ընդհանրապես, այս ամբողջի կուլմինացիոն կետը»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

«Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե ձայնագրողներին «միացել է ՀՀԿ-ն՝ այլընտրանք չունենալով, լինելով պառակտված, չունենալով ակնհայտ լիդեր», Կոստանյանը պատգամավորը հակադարձեց՝ բոլորը լավ գիտեն, որ ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանն է, եւ շարունակում է մնալ ղեկավար, դրա վերաբերյալ գնահատականներն եւ մեկնաբանությունները ավելորդ են:

Իբրեւ պառակտվածության վկայություն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ի՝ ավագանու ընտրություններին չմասնակցելը: Գեւորգ Կոստանյանն ասաց՝ դա ոչ թե պառակտվածության վկայություն է, այլ քաղաքական որոշում. «Չենք մասնակցում այս ընտրությանը, մասնակցելու ենք այլ ընտրության, օրինակ, չեմ կարծում, որ անգամ տրամաբանական կլինի պառակտման մասին խոսել այս փաստով»:

«Ելքի» պատգամավորը նաեւ բողոքել էր, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի ձայնագրության իսկությունը, ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման ձայնագրություն կա:

Գեւորգ Կոստանյանը պարզաբանեց. «ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է եւ ոչ թե իրավական: Քաղաքական մարմնում քննարկումները չեն կարող պայմանավորված լինել իրավական գործընթացներով, դա էլ է շատ տրիվիալ, եւ ցանկացածը, ով տեղեկություն ունի ԵԽ մարմինների մասին, նման հետեւություն չի կարող անել»:

Նա նկատեց, որ Արփինե Հովհաննիսյանը ազատ էր բարձրացնելու ցանկացած բնույթի հարց, անկախ նրանից՝ այդ հարցը իրավական պրոցեսում քննարկվում է, թե ոչ. «Այսինքն Արփինե Հովհաննիսյանը չէ, ով ուզում է լիներ, կարող էր ցանկացած քաղաքական հարց բարձրացներ ցանկացած խնդրի վերաբերյալ՝ անկախ նրանից քրեական գործ կա, թե ոչ եւ որեւէ իրավական գործընթաց նախորդում է, թե ոչ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արփինե Հովհաննիսյանը շտապել էր ԵԽԽՎ-ում խոսելու ԱԱԾ-ՀՔԾ ձայնագրության մասին, դրա հետեւում երկրորդ նախագահն ու նրա «փաստաբաններն են», ՀՀԿ-ն էլ միացել է նրանց, քանի որ պաշակտված է:

Նաեւ հիշեցնենք, որ 2 օր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է: ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցների ձայնագրությունների փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկը պաշտոնատար անձանց միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ, իսկ մյուսը  առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ