19 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ գործ եք հարուցում. Աշոտյան

Без названия

Գլխավոր դատախազությունում ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի հետ կապված քրեական գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ երեկոյան, երբ դատախազության կողմից լուրը տարածվեց, իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում էին. «Սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել, սա այն Հայաստանն է, որտեղ վերջապես դատախազությունը՝ անկախ նրանից ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ն է, հարուցեց գործ:

Պարզեցինք՝ ինչու էր հարուցված գործը:

Գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում:

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանը ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ:

Այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այս հանձնաժողովը պետք է ունենա մի քանի սկզբունքներ.

Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն: Առաջարկում եմ բոլոր նիստերն օն – լայն հեռարձակել:

Սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից և կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել. Նիկոլ Փաշինյանից սկսած՝ վերջացրած Յուրի Խաչատուրովով:

Սկզբունք երրորդ՝ դուք պետք է գտնեք ճշմարտությունը, որքան էլ որ այն ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար:

Իսկ քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան: Խորհրդարանի իրավաբաններն ու պատգամավորները գտել են փայլուն ձև՝ ինչպես շրջանցել ձեր կողմից երեկ դրված այդ արգելքը: Եվ այդ ձևը կա, և այդ ձևը բովանդակությանը չի խանգարելու: Այսքանը»։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ