28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը Երևանի խնդիրները թողած քարոզարշավը քաղաքական դիսկուրս է տեղափոխում. Ն. Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը վստահ է շոու կազմակերպելով չեն կարող որևէ բան փոխել Երևանում և քաղաքացու կյանքում, պետք է հստակ փաստերով խոսել: Անդրադառնալով ԲՀԿ-ի մեկնարկած քրոզարշավին քաղաքապետի թեկնածուն ասաց. «Մենք չպետք է մոռանանք, որ մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին և մեր նպատակն է Երևանը ավելի բարեկարգ և զարգացող քաղաք դարձնելը» -,:

Արդյո՞ք  այս պայքարում իրենք մյուս քաղաքական ուժերի հետ գտնվում են հավասար մրցակցային պայմաններում, Նաիրա Զոհրաբյանի պատասխանաը միանշանակ է՝ ոչ, վերջինս  պարզաբանեց.«Քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը համառորեն Երևանի խնդիրները թողած քաղաքական դիսկուրս է փորձում տեղափոխել քարոզարշավը:

Ես հասկանում եմ՝ շատ մեծ է գայթակղությունը քաղաքական հարթակում նոր քաղաքական բոնուսներ և քվեներ շահելու, բայց դեռ հարց է, թե քաղաքական հարթակ տեղփոխվելուց ո՞ր քաղաքական ուժը ավելի հեղափոխական և ավելի «Դուխով» կլինի» ,-շեշտեց նա: 

Զոհրաբյանը համոզված է՝ երևանցու համար կարևորը փոփոխությունները տեսնելն է. «Թե՛ հեղափոխականները, թե՛ հակահեղափոխականները, սևերը թե՛ սպիտակները, որի բաժանումը մեզ համար բացարձակ անընդունելի է,  օգտվում են նույն վերելակից և ունեն նույն խնդիրները» ,-նշեց նա:

Henaran.am-ի հարցին՝ որն է ԲՀԿ-ի տարբերությունը մյուս ուժերի հետ համեմատած և ինչու Երևանի քաղաքացին իր քվեն պետք է հենց  իրենց տա, վերջինս պատասխանեց. «ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ ֆիքսելով խնդիրը ոչ միայն լուծումներ  է առաջարկում է, այլև ներկայացնում է արդեն իսկ հստակ քննարկված ներդրումային փաթեթներ»:

Զոհրաբյանը ընդգծեց՝ իրենք չեն ասում ընտրեք մեզ և ամեն ինչ լավ կլինի, այլ ասում են ահա մեր առաջարկած փաթեթները, մնում է իրենց տան վստահության քվե:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ