20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը ժամանակից շուտ բացում է փակագծերը

Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։

ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում։

Պետք է նշել, իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձևերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետևանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձևակերպումները։

Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ ևս: Ալիևը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում և փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։ Դրանցից շատ ունեք»:

Հիշեցնենք,  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հորդորել է անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրավիճակի նկատմամբ` ուշադրություն հրավիրելով «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիկտատուրական ռեժիմ ձևավորելու մեջ»:

Զավեշտալի է, որ ՀՀ իշխանություններին դիկտատորական ռեժիմ ձևավորելու մեջ մեղադրում է մեկը, ում իշխանության տարիներին Ադրբեջանում պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական հետապնդումներ քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների, նկատմամբ, իսկ երկրում իսպառ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ