25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետի դեմ միտինգը չկայացավ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, “Կապանը կապանցիներին” քաղաքացիական նախաձեռնության դիմումը՝ սեպտեմբերի 7-ին Կապանի մշակույթի հարակից հրապարակում հավաք անցկացնելու մասին քաղաքապետարանը մերժել էր:

Սակայն նախաձեռնության ակտիվիստները հայտարարել էին, որ ամեն դեպքում հավաքը կազմակերպելու են: Նշենք, որ նրանց պահանջն է բոյկոտել կիրակի կայանալիք քաղաքապետի ընտրությունները, ինչպես նաեւ մարզպետի հրաժարականը:

Բայց նախատեսված ժամին հավաքը չկայացավ: Նախաձեռնության անդամներն անհասանելի են: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նրանք չցանակացան մարդկանց վտանգի մեջ դնել: Ի դեպ, հայտարարություն տեղական հեռուստատեսությամբ արել էր ՀՅԴ անդամ, ավագանու անդամի թեկնածու Գագիկ Ղահրամանյանը:

Ոմանց կարծիքով նրան ձայներ էր պետք, եւ իշխանություններին դեմ խոսելով ապահովեց իր տեղը Կապանի ավագանու կազմում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ