25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդում է “Известия” թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ 

«Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով թերթի հարցին։

Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։

 Նշվում է նաեւ, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան, Ուզբեկստան։ Այդ մասին «Իզվեստիա» պարբերականին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա, այցերը նախատեսված են սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին։ Ադրբեջան այցը սեպտեմբերին է։

Ուշակովն ասել է, որ սեպտեմբերի 27-ից 28-ը Դուշանբեում Պուտինը կմասնակցի նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ, մինչև տարեվերջ տեղի կունենա Ռուսաստան- Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ