24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, լկտի և առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու. Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ ասաց, որ շատ ցավալի է խոսել երևույթների մասին, որոնք անհասկանալի և անթույլատրելի են:

Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններին՝  Իսագուլյանն ասաց, որ վերջիններս չունեն տարրական գիտելիքներ՝ հասկանալու համար, որ այն, ինչ ասում են ո՛չ պետականության, ո՛չ օրենքի և սահմանադրության հետ կապ ունի:

«Էական չէ՝ ում կողմից և ինչպես է եղել այդ գաղտնալսումը, էականն այն է, որ ՀՀ-ի անվտագության համար թիվ մեկ պատասխանատուները հայտնվել են մի խայտառակ պատմության  մեջ, որը պետք է իմանա ամեն առաջին դասարանցի»,-նշեց Իսագուլյանը:

Իսագուլյանի խոսքով՝ այդ ձայնագրության հարապարակումից հետո պետք է անմիջապես ԱԱԾ և ՀՔԾ պետերը հարաժարականներ տային. «Իսկ նրանցից հետո այդ պաշտոններին նշանակվողները պետք է իրենց առաջ խնդիր դնեին ամիջապես պարզել՝ ով է եղել գաղտնալսողը»,-շեշտեց նա:

Խոսակցության  բովանդակության մասով Իսագուլյանը ընդգծեց. «ՀՀ-ում եկել է մի ռեժիմ, որտեղ ամեն ինչ թելադրվում է մեկ կետից, լկտի և առանց որևէ չափորոշիչներ հաշվի առնելու»:

«Հիմա ես հաստատ կարող եմ ասել՝ Մարտի 1-ի հետ կապված քրեական գործը, որը տարվում է Քոչարյանի և Խաչատուրովի դեմ ՝ ամբողջությամբ քաղաքական պատվեր է»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տարածվել էր  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ