20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բանակցային գործընթացին խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունները. Փաշինյանի արձագանքը՝ Ալիեւին

 ՀՀ վարչապետը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժաանակ արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը: Փաշինյանը վերահաստատեց նախկինում արված հայտարարությունը, ասաց՝ պատրաստակամություն հայտնել լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացի մեջ, ասել է, որ իրավասու է համարում բանակցել ՀՀ անունից, որովհետեւ ՀՀ վարչապետն է, իրավասու չի համարում բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ Արցախի Հանրապետության վարչապետը չէ:

« Արցախ ժողովուրդը չի մասնակցում ՀՀ իշխանության ձեւավորմանը, նրանք ունեն իրենց իշխանությունները, որոնք իրավասու են բանակցել Արցախի Հանրապետության անունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ասվածի մեջ ոչ մի սենսացիա չկա: ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հայտարարության մեջ ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով ժողովրդի կամարտահայտության անհրաժեշտությունը եւ այդպիսով , արձանագրվում է Արցախի՝ կողմ լինելու հանգամանքը:

Շատ պարզ հարց ենք դնում՝ մենք ասում ենք, բանակցում ենք՝ ուղղակի բանակցելու, թե հարցը լուծելու համար, եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպես ենք հարցի լուծումը պատկերացնում առանց բանկցային կողմի»:

Վարչապետն ասաց, քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել հարցի կարգավորմանը: «Իմ կարծիքով բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների պատճառով»:

Վարչապետը վերահստատեց բանակցություններին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունը եւ ասաց, որ չի եղել որեւ է առաջարկ, որը մերժվել է: Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկով ոչ ֆորմալ մակարդակում ծանոթացնել է Ալիեւի հետ: Նա նաեւ ընդգծեց, որ ԱԳ նախարարը լիարժեք ներգրավված է բանակցային գործընթացին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ