29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին. Արմեն Աշոտյան

timthumb

Արմեն Աշոտյանը Facebook – ի  իր էջում գրում է. «Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանալու: Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա:

Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին:

1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա ներքին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել:

2. Երբեք մի բացահայտեք այն լոբբիստական աշխատանքը, որ արվում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված: Պետք չէր խրոխտ և պաթետիկ տիրաժավորել ԱՄՆ 40-ից ավելի կոնգրեսականների նամակ-խնդրանքը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հետ կապված:

3. Փաշինյանի բրյուսելյան այցի այցեքարտ դարձրեցիք վարչապետի պատահական լուսանկարը Թրամփի և իր կնոջ հետ՝ նպատակ հետապնդելով ցույց տալու համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Արտաքին քաղաքականության լրահոսում ֆոտո-վիզուալ հնարքները աշխատում են միայն այն դեպքում, երբ իրականության շարունակությունն են, այլ ոչ թե՝ վիրտուալ իրականություն:

4. Իհարկե, չեմ բացառում, որ հանդիպման մերժումը կապված է նաև աշխարհաքաղաքական խնդիրների հետ, իսկ անգամ այս դեպքում, առավել ևս, կեղծ սպասելիքներ մի ձևավորեք, երկար հաշվեք:

Արդյունքում ստացվում է, որ ո՛չ հեղափոխական իմիջը, ո՛չ հայտնի լուսանկարը և ո՛չ էլ ԱՄՆ կոնգրեսականների նամակը իրենց նպատակին չծառայեցին:

Իսկ երկրիցս դուրս Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ներկայացնում, այսինքն՝ նաև ինձ, և ես շատ կուզեի, որ նա գոնե այդ առաքելության մեջ երևար հնարավորինս պրոֆեսիոնալ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ