20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր երաշխիքը որն է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը չի ընկնի մեր հեռախոսազրույցները. Շարմազանով

«Ես ակնկալում էի այս խայտառակ գաղտնալսման վերաբերյալ լսել պարոն վարչապետի կարծիքը, բայց միայն մեկ էպիզոդի վերաբերյալ լսեցի, այնինչ երկու էպիզոդ կար»,-այօսր խորհրդարանում անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արձագանքին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ համապատասխան կառույցներ ղեկավարների ապօրինի գաղտնալսում է տեղի ունեցել, եւ այստեղ որեւէ արդարացում լինել չի կարող:

Շարմազանովը տեղեկացրեց, որ շուտով կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի թե գաղտնալսման փաստի , թե հեռախոսազրույցի բովանդակության հարցերով: «Մենք նախ եւ առաջ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, զանգովի արդարադատության հետ, ինչքան էլ պարոն վարչապետը տարբեր առիթներով հայտարարի, որ ինքը կապ չունի որեւէ քրեական գործի հետ, որ Բաղրամյան 26-ից չեն խառնվում արդարադատության խնդիրներին, այս ձայնագրությամբ պարզ դարձավ, որ թե ՀՔԾ պետը, թե ԱԱԾ պետը իրենց լիազորությունների շրջանակում չեն գործել: Փաստորեն, մարդկանց խափանման միջոցը որոշվում է Ռուսատանի հետ բարիշել են, թե չեն բարիշել, կնստացնեն երկու օր՝ նոր կխոսի, դուխով է, թե դուխով չէ, ուզած-չուզած պետք է կալանքի վերցվի, վարչապետի հետ խոսի …

Ես ունեմ լուրջ մտահոգություններ, ես ակնկալում էի երեկ պարոն վարչապետից ստանալ այդ պատասխանները, ի վերջո, իր անվան հետ կապում են »,- մտահոգություն հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ասաց, որ երեկ վարչապետ Փաշինյանի կողմից փաստերի մանիպուլյացիա լսեց. «Չգիտես ինչու նա սկսեց գոռգռալ մեզ վրա, մենք ինչ կապ ունենք»,-նկատեց Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով օլիգարխներին զինաթափելու . ասֆալտին պառկեցնելու վարչապետի հայտարարությանը, Շարմազանովն ասաց. «ՀՀ-ում, եթե որեւէ մեկը անօրինականություն է գործել, անօրինական զենք-զինամթերք ունի, պետք է զինաթափեին:

Եթե դուք տվյալներ ունեք, որ օլիգարխները զինված են, անօրինականություն են անում, էդ ինչի եք սպասում: Այդ երկու ժամում ում զինաթափեցին, երկու նիվայի վարորդ բռնեցին… Ես երեկ կշռադատված , լուրջ, առողջ որեւէ բան վարչապետից չեմ լսել, լսել եմ գոռգոռոց, միգուցե պանիկա, փաստերի մանիպուլյացիա: Ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ տեղի է ունեցել խայտառակություն»: Շարմազանովը կրկնեց՝ երկու էպիզոդ գոյություն ունի՝ անընդունելի, մտահոգիչ եւ խայտառակ գաղտնալսումը եւ հեռախոսազրույցի բովանդակությունը:

«Եթե դուք չեք կարողանում մեր պետության կարեւորագույն ուժային կառույցների հեռախոսազրույցները պաշտպանել, որ չլսեն, բա ես որպես ԱԺ փոխնախագահ , որը այդ նույն կապով կարող է տարբեր միջազգային համաժողովներից Ադրբեջանի կամ Թուրքիայի բանաձեւեերի հետ կապված Երեւան զանգեմ, կոնսուլտացիաներ անեմ ԱԺ իմ գործընկերների կամ արտգործնախարարության գործընկերների հետ, բա իմ երաշխիքը որն է, որ այդ զրույցն Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը չի ընկնի»,-մտահոգություն հայտնեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ