28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի բացառվում, որ այդ շրջանակները կարող են ավելի լուրջ խոսակցություններ հրապարակել կամ գաղտնալսել. Փաստաբան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի աղմկահարույց հեռախոսազրույցին` լրագրողների հետ հադիպմանն ասաց, որ տեղի ունեցածը արտառոց բան է և այն որակեց դավադրություն ուղղված ՝ ՀՀ-ին:

«ՀՀ-ում բջջային կապ տրամադրող երեք օպերատորներից երկուսը ռուսական են, իսկ  ԱԱԾ պետը հաղորդեց, որ խոսել է մի կապով, որը կրկին Ռուսաստանինն է»,-նշեց նա:

Քաղաքագետը վստահ է՝ Վնեցյանը և Խաչատրյանը միակը չեն, որոնց գաղտնալսում են: Նա զարմացած է՝  ինչպե՞ս է պետական զանգերի կոմունիկացիան սովորական բջջային կապով իրականացվում:

«Տեղի ունեցածը միանգամայն տեղավորվում է հայ-ռուսական խնդիր չունեցող հարաբերությունների շրջանակներում : Ռուսական հատուկ ծառայությունները միշտ աշխատում են ավանակի համառությամբ և խոզի փնթիությամբ»,-շեշտեց քաղաքագետը:

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ անդրադառնալով կատարվածին` տեղի ունեցածը ևս համարեց մեծագույն մարտահրավեր՝ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը: Փաստաբանը գաղտնալսման նպատակի մի քանի վարկած է մեջբերում.

«Ես կարծում եմ, որ գաղտնալսման շարժառիթն ու նպատակը վկայում են ավելի մեծ հանցանքի մասին: Իմ խորին համոզմամբ` ձայնագրումը նպատակ է հետապնդել ՀՀ-ն՝  որպես պետություն թուլացնելու և ազգային անվտագության մարմինների աշխատանքի հանդեպ կասկածանք հարուցելու և հեղինակազրկելու համար»,-նշեց նա:

Ըստ Նորիկյանի՝ գոյություն ունեն մի քանի վարկածներ, թե ովքեր կարող էին իրականացրել այս գաղտնալսումը. «Կարծում եմ նման բան կարող էին անել ԱԱԾ-ի որոշ աշխատակիցներ: Հնարավոր է տարբեր հեռախոսային օպերատորներ իրականացնել այս գաղտնալսումը, և երրորդ վարկածով՝ կարող էին քրեական օլիգարխները : Չի բացառվում, որ այդ շրջանակները կարող են ավելի լուրջ խոսակցություններ հրապարակել կամ գաղտալսել»,-հավելեց փաստաբանը;

Հիշեցնենք՝  երեկ համացանցում տարածվել էր  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ