20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նա լավն է․ Ջիգարխանյանը՝ նոր ընկերուհու մասին

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է սեփական թատրոնում աշխատել, որն առաջիններից մեկը բացեց թատերական սեզոնը։ Սակայն Ջիգարխանյանի համար հեշտ չէ մոռանալ վերջին մի քանի տարիների իրադարձությունները և մի շարք խոչընդոտներ անտեսել։

«Ո՛չ, ո՛չ․․․հանգիստ չկա։ Դե հնարավոր է՝ մի փոքր ավելի մեղմ է դարձել, նորմալ եմ քնում։ Մշտապես ինձ հետ է բուժքույր Լյուդմիլան։ Նա լավն է։ Նա տանտիրուհի է։ Տեսքս ավելի լավն է դարձել։ Կամուսնանա՞նք։ Ո՛չ, այժմ հաստատ ոչ, արդեն չի կարելի։ Բացի , ինձ հետևում են, մաքրում են և այլն»,-«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ հարցազրույցում ասել է դերասանը։

Ջիգարխանյանը խոստովանել է, որ երբեք ինքն իրեն չի սիրել։

«Ես բոլորի նման ամբողջ կյանքում ինչ-որ մեկի հանձնարարություններն եմ կատարել՝ կոմսոմոլական, կուսակցական, թատերական, կանացի՝ մենք դա անել կարողանում ենք։ Իսկ ինքներս մեզ սիրել ոչ ոք չի սովորեցնում»,-հայտարարել է դերասանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ