24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բա դուք դուխով չե՞ք …

Հակաեկեղեցականները մոռացել են Լևորն Տեր-Պետրոսյանի մասին

Հայ Եկեղեցու հոգևորակաների դեմ դուրս եկած, Սորոսից բուծած նոր աղանդը զարմանալի պահվածք է դրսևոում, նրանք խորամանկորեն խառնել են իրար մի շարք հանգամանքներ: Հոգևոր կյանք, սոցիալական անարդարություն, բիզնես ոլորտ, քաղաքականություն, ըստ նրանց, եթե Հայաստանում կա կոռումպացված իշխանություն, եկեղեցին պետք է լինի դատավոր ու բերի դատի, նստացնի, մի գործառույթ, որ մեր դարաշրջանում ծիծաղ կարող է շարժել: Պատկերացնո՞ւմ եք մի կառավարություն, որի իշխման տարիներին չլինի կոռուպցիա, անհնար է:

շԿամ պատկերացրեք մի հասարակություն, որտեղ չլինի գողություն, դա ևս անհնար է, բայց թեքվել եկեղեցու վրա ու դնել ուրիշի արած-չարածները առնվազն հիմարություն է, ուրեմն՝ բացառենք հրապարակից այս թեմայի նվնվոցները և գանք իրականություն: Իրականությունը շատ հին է՝ սկսած ՀՀՇ-ից բոլոր իշխանությունները փորձել են եկեղեցու միջոցով իրենց ծրագրերը իրականացնել, այսինքն՝ եկեղեցուն ներքաշել սեփական պղտոր կամ մի գուցե լուսավոր ծրագրերի իրագործման դաշտ: Սա կարող էր վատ նախադեպ դառնալ, որովհետև հրապարակը, որտեղ հավաքվում են մարդիկ սեփական բողոքը արտահայտելու կամ առաջարկներ բերելու համար, իրականում երկփեղկվածության ամենաարտահայտիչ կերպերից մեկն է, իսկ եկեղեցին միաբանության ջատագովն է:

Սա է պատճառը, որ այսօր ամբողջ աշխարհում պատերազմները ներքին՝ քաղաքացիական պատերազմներ են, իսկ դրանք հավատացեք ինքնաբուխ չեն լինում և սովորաբար վերջանում են կատաստրոֆայով: Թարմ օրինակներից մեկը մարտի 1-ն էր, բայց հետաքրքիր է հետևյալը, որ Հայսատանի չակերտյալ կործանման մեջ ժողովուրդը մշտապես մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ում ժողովուրդը Նիկոլից էլ ավել ցնծությամբ ու սիրով բերեց գահին դրեց ու ահավոր հիասթափվեց, որովհետև ԼՂՀ հողեր տալու փայլուն միտքը հենց առաջին նախագահինն էր: Ավելին ասեմ՝ Լևոնը մեր եկեղեցու վրա ամենամեծ քար քցողն էր, նրա մտավոր փայլուն կարողությունները արտահայտվելու հմտությունները օձը բնից հանում էին:

Հավատացեք Լևոնը սկսեց մեծ թալանի ծրագիրը իր մաֆյոզ կուսակցությամբ, ովքեր ում ուզում, ինչքան ուզում, որտեղ ուզում էին անում էին, մեզ մթի, ցրտի մեջ պահեցին, կտրեցին մեր լույսը, որպեսզի հարևաններին պետությանը վաճառեն, իսկ այսօր նրա նկարը բարեպաշտ չԿորյունը ու դուխով Կարենը վախենում են կիրառել, իսկ գիտե՞ք ինչու, որովհետև պլակատներով ծեծ կուտեն, որովհետև հայերս այսօր ակնդիր ենք մարտի 1-ի վրեժին, երբ եկեղեցուն չկարողացան օգտագործել, որովհետև պինդ առաջնորդ ուներ և քանի որ չկարողացան օգտագործել, սևացրեցին ու հիմա, երբ անունով սիրո ու հանդուրժողականության օրեր ենք ապրում, մի քանի հոգու քսի են տվել մեր եկեղեցու վրա, պլակատ տվել ձեռները նույն տախտակի վրա դնելով եկեղեցին իրենց կեղտոտ քաղաքականությանը:

Դե եթե այդքան մաքուր եք ինչո՞ւ Սերժի, Ռոբերտի հետ Լևոնի նկարն էլ չեք դնում, թե էտ մասերում պլակատի համար էտքան դուխ չունեք, բա դուք դուխով չե՞ք, թե հրապարակում սպառնալ գիտեք, ուր է արդարությունը, նոր օրերի սրբեր: Մեկ անգամ էլ եմ հիշեցնում իշխանությանը՝ այս անխնամներին հրապարակներից հավաքե՛ք, նրանք ձեզ վարկաբեկում են:

Կարեն Շահվերդյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ