25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ հրաժարական կներկայացնեն ԱԱԾ և ՀՔԾ պետերը

Ինչպես արդեն գիտենք,  համացանցում տարածվեց  և միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Անդրադառնալով խոսակցության այն հատվածին, որտեղ ԱԱԾ պետը շեշտում է, որ ռուսների հետ հազիվ են բարիշել և պետք չէ հարաբերությունները վատացնել ասաց. «Գաղտնիք չէ, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել,  որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և նոր իշխանությունները փոխում են իրենց քաղաքական վեկտորը, նման կարծիք կար նաև ռուսների մոտ, որը հերքվել է»:

Հարցին արդյո՞ք ԱԱԾ-ի ներսում կան մարդիկ, ովքեր էլ հենց այս գաղտնալսման հեղինակներն են, Վանեցյանը պատասխանեց .«Երկու կառույց կա ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն, որոնք վերջին շրջանում ստանձնել են արմատախիլ անելու այս արատավոր երևույթները և հասրակությունը բազմիցս գնահատական է տվել, որ մեր կողմից կատարված գործերը դրական են ազդում երկրի վրա»:

Հրաժարական կներկայացնի՞ ԱԱԾ-ը պետը թե ոչ հարցին վերջինս պատասխանեց, որ ինքը կառչած չէ այս պաշտոնից. «Կարծում եմ՝ ունեմ շատ գործեր անելու, բայց որ վայրկյանին հասրակությունը կներկայացնի պահանջ, որ ես պետք է հրաժարական տամ, ես կտամ այդ հրաժարականը»,-նշեց Վանեցյանը հավելելով, որ ձայնագրության տարածելու հիմանական նպատակը ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի թուլացումն է՝սկսած գործը կիսատ թողնելու համար:

Իր հարաժարական ներկայացնելու մասով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասաց. «Կտամ հրաժարական, երբ հանրությունը պահանջի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ