17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ անում է իր սիրած էակի հաճույքները բավարարելու համար

Պետական, քաղաքական գործիչը, եթե վերածվում է ամբոխահաճո կառավարողի, սկսում իր քայլերը, արարքները, գործողությունները բացառապես հարմարեցնել զգացմունքային, կռապաշտ և պատժի, նսեմացման տեսարաններից ոգևորված որոշակի զանգվածի հետ, ապա նա նմանվում է այն կնամոլին, որն ամեն ինչ անում է իր սիրած էակի հաճույքները, ցանկությունները կատարելու, բավարարելու համար: Նույնիսկ ամենատարօրինակ, քմահաճ, հաճախ նաև անտրամաբանական, խելամտությունից դուրս ցանկությունները…Նա դառնում է հաճոյակատար, կախված և պարտավորված…Եվ այդ վերաբերմունքը նաև փոխադարձ է՝ ելնելով շահերից ու նպատակներից…

Հիմա մեր այս կառավարությունն է, որ գերի է ընկել իր իսկ անմտածված, անկշռադատված հաճախ անհիմն, չհաշվարկված խոստումներին, խոսքերին, գործողություններին…

Մինչդեռ պետական գործիչը պետք է որևէ բանն անելուց, ասելուց, խոստանալուց, այն հանրությանը ներկայացնելուց առաջ խորը մտածի, քննարկի, վերլուծի, տիրապետի խնդրին և նոր կարծիք հայտնի, այն ներկայացնի հասարակության դատին:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ