20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մաշկի հազվագյուտ հիվանդությամբ տառապող մոդելը մտադիր չէ թողնել կարիերան

Լոնդոնի բնակչուհին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը գրանցված է ողջ աշխարհի բնակիչների ընդամենը կես միլիոնի մոտ:

Մինչև 18 ամսականը Մայա Սփենսեր Բերքլին սովորական երեխա է եղել՝ կապույտ աչքերով և նուրբ մաշկով: Երբ աղջիկը սկսել է չորեքթաթ գնալ, նրա մաշկի վրա բշտիկներ են առաջացել: Ծնողներն իսկույն դիմել են բժշկի: Bullous epidermolysis ախտորոշումը սարսափեցրել է ծնողներին՝ տեղեկացնում է Mirror-ը:

Սպիտակուցային անբավարարության պատճառով մաշկը այլ իրերի հետ թեթև հպումից պատռվում է: Մայայի օրվա ռեժիմը կախված է նրա մաշկի վիճակից: Ամեն առավոտ նա հանում է վիրակապերը և լոգանք ընդունում ծովի աղով: Հետո լվացվում է հատուկ օճառով, մաշկի առողջ հատվածներին քսուք տարածում և նորից կապում վիրակապով:

«Ես աշխատում եմ ողջ ուժով թույլ չտալ, որ իմ մաշկը ազդի իմ կյանքի վրա: Ես համերգների եմ գնում, թեպետ աշխատում եմ հետևում կանգնել: Օգտվում եմ մետրոյից և մոդել եմ աշխատում: Ուզում եմ, որ նման խնդիր ունեցող մարդիկ տեսնեն և ոգևորվեն»,- ասում է Մայան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ