20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սատանաներից հեռու. Վարդան Ղուկասյանը լքել է Գյումրին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի “սատանաները մի բան չբարդեն գլխին”: Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր “շուռ գալ” իր դեմ:

Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ:

Այնուամենայնիվ թերթը փորձել է Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից պարզել, թե որն է քաղաքապետի` Ֆրանսիա մեկնելու պատճառը: Նա, չհերքելով տեղեկությունը, ասել է. “Ես այդ մասին ոչ մի մեկնաբանություն էլ չեմ անելու”: “Մեզ մնում է միայն հուսալ, որ Փարիզը հրաձգարան չի դառնա Ղուկասյանների համար”,- եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ