23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր խաղեր. այս առաջարկը մերժել էր Սերժ Սարգսյանը

«Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։

Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։

Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին, և նրան երբեք չի հաջողվելու համոզել Պուտինին, որ ինքը հակառուսական գործիչ չէ՝ ինչպես նրան փորձում էին ներկայացնել ՀՀԿ-ականները։

Սակայն Փաշինյանը չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը և սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնվել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից ուղղակի հրաժարվել են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մնացած գործընկերները։ Իր ժամանակին այս գաղափարը մերժել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը։

Բայց Նիկոլն իր «Դուխով» լինելը ապացուցեց գործով և գնաց այնպիսի քայլի, որ ուղղակի վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Իսկ երեկ էլ հայտարարեց, որ ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ամերիկյան լաբորատորիա՝ համոզելու համար, որ այնտեղ ոչ մի «հակառուս» փորձեր չեն արվում։

Հետաքրքիր է՝ էլ ինչի է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունը ապացուցելու համար»։

 

Արթուր Ղազինյան 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ