25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կլինի Սևանի վիճակը 2019 թ-ին

Ազգային ժողովում գոյւղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է  մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ,  կախված Սևանա լճից  սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների Հրազդան գետ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ, ջրատվության աստիճանից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ այս տարիների ընթացքում որոոշակի փոփոխություններ են տեղի ունեցել արտեզյան ավազանում:

Ապա Անդրեասյանը սկսեց պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե արդյոք կա պատճառաբանություն, թե ինչ է տեղի ունեցել: ՛՛Ասում եք՝ հողերի խոնավության աստիճանի փոփոխություն է տեղի ունեցել և պակասել են այդ հատվածում եղած ջրերը: Երաշտ չի եղել նախորդ տարիներին, կլիմայական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել: Ես վստահ եմ՝ երկրում կան մասնագետներ, որոնք  գնահատականներ ունեն, մենք ունե՞նք այդ գնահատականենրը: Եվ ի՞նչ է տեղի ունենալու 2019 թ-ին, եթե չհասցնենք ջրամաբարները, էլի ավելացնելու ու բաղթողում եք անելու, թե սպասվո՞ւմ են էլի կլիմայական փոփոխությունեներ, որ մեր պաշարները կշատանան՛՛:

Անդրեասյանը պատասխանեց, որ հինգ տարի հետո Եղվարդի ջրամաբարը եթե կառուցվի, էակականորեն այս խդնիրը կլուծվի: ՛՛Որովհետև այդ դոտացիոն հնարավորությունը, որ մենք ուզում ենք Սևանի հաշվին ստեղծել, ջրամբարը հիմնականում կվերցնի իր վրա՛՛: Անդրեասյանը հավելեց, որ մի քանի օրվա ընթացքում կառավարությունը կրապարակի միջոցառումների ցանկը ու կարվեն այս ուղղությամբ որոշակի քայլեր: ՛՛Այս ամենը կբերի Սևանա ջրի զգալի խնայողությանն ու այս միջոցառումենրը կտան արդյունք, եթե բնական կատակլիզմներ չլինեն՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ