25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական առաջնորդներն անձնական ամեն ինչ ստորադասում են ազգային հաղթանակին. Թևան Պողոսյանի հորդորը ՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ Հայստանին մաղթել, իսկ վարչապետ Փաշինյանին հորդորել  կերտել այն, նույնիսկ, եթե  դրա համար պիտի պահանջվի անձնական պարտություն:

Թեւան Պոնոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Նախորդ օրը հաղթանակի մասին էի գրել, երեկ` պարտության: Երեկվանը շատ ավելի մեծ ուշադրության արժանացավ: Սպասելի՞ էր, երևի` այո: Ցավոք, մենք դեռ շատ ավելի մեծ հաճույքով կենտրոնանում ենք տարատեսակ պարտությունների, քան կոնկրետ հաղթանակների վրա` մամուլից մինչև սուրճի ընդմիջումների քննարկումներ: 

Ասում եմ ցավոք, քանի որ մի օր հակառակը տեսնելու մեծ հույս ունեմ: Հիմա, ինչպես խոստացել էի, Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ: Սիրելի Նիկոլ, այսօր մաղթում եմ հաղթանակ Հայաստանին։ Կերտիր այն խնդրում եմ։ Իսկ եթե դրա համար պիտի պահանջվի անձնական պարտություն, ապա ժամանակի հզոր գործոնի մասին պետք չէ մոռանալ։ Քաղաքական առաջնորդներն անձնական ամեն ինչ ստորադասում են ազգային հաղթանակին, անցողիկը` մնայունին:  Հաղթանակ մեր երկրին։ Դուխով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ