25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիճահարույց դրույթը կհանվի. ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց ընտրակեղծարարությունը խստացնող նախագծին

66 կողմ , 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող օրինագծերի փաթեթեը:

Հանրապետականը հայտարարեց, որ կողմ է քվեարկում  քաղաքական որոշմամբ, պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում կհարթվեն նախագծում տեղ գտած իրավական խնդիրները:

Վիճահարույց դրույթով, մասնավորապես, նախագիծը  քրեական պատիժ էր սահմանում նաեւ ընտրակաշառք առաջարկելու կամ այն վերցնելու խոստման համար:

 Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ վիճահարույց դրույթը կհանվի: «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արդարադատության փոխնախարարին հորդորեց ոչ թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մասնագիտական վերլուծություններ ներկայացվեն, այլ նախագիծը մինչ ԱԺ բերելը  պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկել:

Նախագծով կաշառք ստանալու համար քրեական օրենսգիրքը 5-7 միլիոն դրամի չափով տուգանք է նախատեսում կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով, կաշառք տալու համար տուգանքը 2-4 միլիոն դրամի սահմաններում է , իսկ ազատազրկումը՝ 2-6 տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ