23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն իր մոտեցումը պիտի վերանայի. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի աջակցություն Շանթ Հարությունյանի

Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության առաջ մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման եւ ազատ արձակման նախաձեռնությունը: 

Այն կազմակերպել է Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը:

Ցուցարարները հայտարարեցին՝ առաջինը Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալներին ազատ թողնելն է. «Բաց թողնելն ուրիշ բան է, արդարացնելն՝ ուրիշ: Նա հո հանցագործ չէ՞, Շանթին պետք է բաց թողնել ընդհանրապես: Մարդը մեղավոր չէ, ի՞նչ է արել. մեր պես ելել, ցույց է արել, բռնել, տարել են: Ինչքա՞ն պետք է բանտերում մնա, հազար հիվանդություն է ձեռք բերել»: 

Դատախազության շենքի առաջ էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա  հայտարարեց. «Այստեղ եմ Շանթի՝ որպես մեր առաջատար քաղաքացու և քաղբանտարկյալի ազատ արձակման պահանջով: Նոր իրավիճակ և հանգամանքներ են. դա երևում է մարտի 1-ի հարցով, իրավաքաղաքական մոտեցումները վերանայվում են, նոր Հայաստանում որևէ տեղ չունենք քաղաքական բանտարկյալ ունենալու համար: Շանթը պետք է նոր իշխանության, նոր Հայաստանի իրավաքաղաքական մոտեցմամբ ազատ արձակվի: Պարոն վարչապետը նույնպես եղել է քաղաքական բանտարկյալ. ամեն մեկը յուրովի է մոտենում: Ինքն այդ ժամանակ, ինչպես բազում այլ անձինք, արդարացման իրավունք ու հրամայական ունեն: Այս պահանջը թե՛ քանակի, թե՛ որակի առումով դրա համար է: Պետք է տեսնենք՝ Հայաստանը ոչ միայն խոսքով է ազատ, նոր ու իրավական, այլ գործով: Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. դա լակմուսի թուղթ է, ցուցիչ նոր իրականության: Պետք չէ սպասել Ստրասբուրգներից որոշումների, որ այստեղ բան փոխվի: Շանթ Հարությունյանը պիտի ազատ արձակվի. այստեղ այլընտրանք չկա»: 

Հարցին՝ խնդրի լուծման երկու տարբերակ կա, որն առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Վարչապետը խելացի, լայն մտահորիզոնի տեր գործիչ է, եթե կա քաղաքական և իրավական կամքը պետության կողմից, ձևը կգտնվի: Դիմումը պիտի գա վարչապետից, դատախազից, առաջին քայլը պետք է լինի պետության ներկայացուցիչ իշխանության կողմից: Պարոն վարչապետն իր մոտեցումը պիտի վերանայի»: 

«Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց.

«Մեր պահանջն է մեր ընկերոջն օր առաջ տեսնել ազատության մեջ: Մեր պահանջն է, որ երկրում օր առաջ բացակայեն քաղբանտարկյալները»:

Ցույցի ավարտին ՀՀ գլխավոր դատախազություն հանձնվեց պահանջագիր Արթուր Դավթյանին, որի  տեքստը վերջին օրերին բաց էր միանալու համար:

«Պահանջագիր ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից միջնորդել ՀՀ առաջին ատյանի դատարանին վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքները, կամ իրավիճակի փոփոխության կապակցությամբ: Այդպիսի հանգամանքների շարքում պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի՝ 2014թ.-ին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ուսանողության հետ հանդիպման վերջում, պատասխանելով մի հայ ուսանողի հարցի, խախտելով Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, առանց համապատասխան դատական վճռի առկայության հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ըստ էության ճնշում է գործադրել դատարանի վրա, նրան ցուցմունք տվել համապատասխան, իր ցանկությունից/շահերից բխող վճիռ կայացնել: Այլ՝ նոր ի հայտ եկած հանգամանքներ գտնելը թողնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ստեղծագործական ջիղին: Շանթ Հարությունյանը արդար է, նա որեւէ հանցանք չի գործել, այլ պայքարել եւ պայքարում է հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության: Շանթ Հարությունյանը հետապնդվում է «արդարադատության» համակարգի կողմից իր քաղաքական հայացքների համար: Այսպիսով, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է եւ պետք է օր առաջ արդարացվի եւ ազատ արձակվի: Բանտում անցկացրած յուրաքանչյուր օր ավելացնում է նրա դեմ ապօրինի վճիռ կայացրած դատավորների, մեղադրանքը դատարան ներկայացրած դատախազության եւ այդ վճռի պատվիրատու Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ