25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ ու ամենապասիվ պատգամավորները

6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը բացառիկ էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։

«Քաղաքական զարգացումների անկանխատեսելիությունը փոխեց խորհրդարանական իրավիճակը՝ հանգեցնելով աննախադեպ վիճակի, որը մենք առաջին անգամ արձանագրեցինք, որ խորհրդարանական մեծամասնությունը դարձավ ընդդիմություն»,–նշեց նա։

Խոսելով խորհրդարանի օրենսդրական աշխատանքի մասին, Լուսինե Վասիլյանը նշեց, որ հեղափոխությունը բեկումնային փոփոխություններ այդ գործընթացում առաջ չի բերել. «Խորհրդարանը այս նստաշրջանում ընդունել է 314 օրենք, այսպիսի թիվ մոնիտորինգը երբեք չի գրանցել: Սա երեք անգամ ավելի է, քան 5–րդ գումարման նստաշրջանի ցուցանիշի միջինը: Գերարագ օրենքներ ընդունելու համար բարվոք պայմաններ ստեղծել է ԱԺ կանոնակարգը, արագացված ռեժիմը քննարկումների հանգեցրել է աննախադեպ իրավիճակի, երբ ամբողջ օրակարգը սպառվում է երկու օրվա ընթացքում, իսկ օրենքների քննարկումները ժամանակի սահմանափակության պատճառով կիսատ են մնացել, մակերեսային է եղել քննարկումները»,–նշեց նա՝ հավելելով, որ օրինաստեղծ գործընթացում ԱԺ–կառավարություն հարաբերակցությունմ էականորեն չի փոխվել՝ 90 տոկոսը հեղինակել է կառավարությունը, 10 տոկոսը՝ ԱԺ–ն։

ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար հայտնեց՝ «ԱԺ–ում ամենաակտիվ խմբակցությունն այս նստաշրջանի տվյալներով դարձել է «Ծառուկյան» դաշինքը, իսկ նախկինում «Ելքն» էր, ամենապասիվ խմբակցությունը ՀՅԴ-ն է: Ամենաշատը «կողմ»  քվեարկած խմբակցությունը ՀՀԿ–ն է, ամենաշատը «դեմ» քվերակածը՝ «Ելքը»։

Նրա փոխանցմամբ՝ ամենաշատը «կողմ» քվեարկած պատգամավորը Արսեն Միխայլովն է ՀՀկ–ից, ամենաշատը «դեմ» քվեարկած պատգամավորը «Ելք»–ից Արամ Սարգսյանն է, իսկ ամենաշատը «ձեռնպահ» քվեարկած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցությունից Հակոբ Նազարյանը»։

Մոնիտորինգի արդյունքներով՝  ամենաակտիվ եւ ամենաբացակա պատգամավորները երկուսն էլ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից են: «Ամենաակտիվ պատգամավորների եռյակը գլխավորում է Միքայել Մելքումյանը, երկրորդը Սերգեյ Բագրատյանն է, իսկ ամենաբացակաների տասնյակում Գագիկ Ծառուկյանը չի զիջում իր դիրքերը»,–հավելեց Վասիլյանը։

Նրա խոսքով՝ լուռ պատգամավորների թիվը կայուն դիրքերով 40-ի շրջակայքում է, որից 14-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, 27-ը՝ ՀՀԿ-ից: Նա զարմանք հայտեց, որ ԱԺ–ում էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել այդ նստաշրջանի ընթացքում. «Բացառիկ իրողություններից մեկն այն է, որ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման որեւէ առաջարկություն չի ներկայացվել»։

Ըստ Լուսինե Վասիլյանի ներկայացրած տվյալների՝ 9 հանձնաժողովներից 5-ն ընդհանրապես խորհրդարանական լսում չի նախաձեռնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ