19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատի մարզի գյուղացիներն անջուր են. բողոքի ակցիա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության դիմաց

Արարատի մարզի գյուղացիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Արտաշատ ջրoգտագործողների ընկերություն շենքի դիմաց: Պատճառը ոռոգման խնդիրն է: Գյուղացիները պնդում են, որ ՋՕ-ների խորհուրդը ցանկանում է ՛՛Արտաշատ՛՛ ջրoգտագործողների ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանին ընտրել տնօրենի պաշտոնում, այն պարագայում, որ վերջինիս պաշտոնավարման շրջանում իրենց այգիները չորացել են ջուր չլինելու պատճառով:

«Խնդիրը էն ա, որ ջուր տան, մենք մեր հողերը ջրենք, էսօր ով մտնում ա աշխատանքի, ուզում ա իրա հողերը ջրի, ամեն մեկը իրա կողմն ա քաշում: Ինչու չեն ջուրը բաց թողնում: Չորացնում են, նորից ջուրը տալիս են, ինչի նման ա: Մենք ուզում ենք, որ արդար ընտրություն լինի, ոչ թե իրանց ուզած մարդուն նշանակեն»,-ասում է բողոքի ակցիայի մասնակից , Այգեստան գյուղի բնակիչ Վասակ Այվազյանը:

«Մի ամիս աշխատել ա, 25 օր Այգեստանի ջուրը կտրել ա, դրանից հետո ոնց պիտի լինի»,-հավելեց գյուղացիներից մեկը:

Գյուղացիները ջրի խնդիրը պայմանավորում են ԳԷՍ-ի աշխատանքով: Գյուղացիները պահանջում են լուծարել ՋՕ խորհուրդը ընտրել նոր խորհուրդ, որն էլ նոր տնօրենի ընտրություններ կկազմակերպի.«Եթե ինքը ունի 80 հեկտար հող եւ ունի պարտականություն, որ պիտի ջուրը փակի, տա ԳԷՍ-երին, որ հոսանք արտադրեն, իրանք էլ փող աշխատեն, էլ ինչ: 28 դրամով հոսանքը վաճառում են Արտաշատի էլցանցին»,-ասաց  Հենրիկ Ավագյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ