19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանափոխությունը բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց. Գագիկ Մելիքյան

Այս նստաշրջանին յուրահատուկ էին վարչապետի ընտրությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ ամփոփելով 6-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքները:

«Կարծում եմ՝ իշխանափոխությունը այս ընթացքում բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց, և դրա հետևանքով կայուն մեծամասնությունն առաջին անգամ Հայաստանում դարձավ ընդդիմություն», – նշեց նա:

Մելիքյանն ընդգծեց, որ այլ երկրների խորհրդարաներում ևս նման դեպքեր գրանցվել են, հետևաբար ոչ մի արտառոց բան չի կատարվում, իսկ ՀՀԿ-ն շարունակում է մնալ կառուցողական ընդդիմություն և չի խոչընդոտում իշխանությունների գործունեությանը՝ աջակցելով բոլոր այն նախագ]երին, որոնք բխում են ՀՀ արատքին ու ներքին քաղաքականության և ժողովրդի շահերից:   

«Այդ գործընթացն առաջիկայում էլ նույն ձևով կարող է շարունակվել», – հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ