24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի շուրջ չերեւացող գործընթացները ավարտված չեն

Արցախի շուրջ որոշ զարգացումներ են ընթանում, որոնք արդեն տեսանելի են: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, պատահական չի համարում հենց այս ժամանակահատվածում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հանդիպումը Սոչիում:

«Այդ հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղել է Ղարաբաղի հարցին, որը ինչպես գիտենք, անկախ հարց չէ, միայն  ՀՀ եւ Ադրբեջանի հարցը չէ: Այստեղ արտաքին գործոններ կան, եւ բնականաբար,  այդ գործոններից մեկը Ռուսաստանն է եւ շատ դեպքերում շատ բան կախված է նրա վերաբերմունքից»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, այն , որ ՌԴ չի վստահում Հայաստանի այսօրվա իշխանություններին, չի նշանակում, որ  նա ցանկանում է Ղարաբաղի հարցում Ադրբեջանին օգնել, բայց մյուս կողմից,  այստեղ կա նաեւ  Թուրքիա-Ռուսաստան, ԵՄ-Հայաստան  հարաբերությունների հարցը. «Պատահական չէ, որ գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան այցելելց եւ նույնպես խոսեց ղարաբաղյան  հիմնախնդրից,  նշելով՝  կցանականա, որ Գերմանիան ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում, ինչին ի պատասխան ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ձեւաչափն արդեն կա եւ չորրորդը ավելորդ է: Սա նշանակում է, որ զարգացումներ են տեղի ունենում»:

Անդրադառնալով այսպես ասած, ադրբեջանի փախստականներ քայլարշավին, քաղտեխնոլոգն ասաց, որ դա սադրանք էր , բայց նաեւ վկայում է, որ Արցախի շուրջ  չերեւացող գործընթացները ավարտված չեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշմանը, Արմեն բադալյանը նկատեց.«Սկզբից Փաշինյանը մի բան էր ասում, որ չի բանակցելու, դա Ղարաբաղի հարցն է, իսկ հիմա պարզվում է՝ պատրաստ է գնալ բանակցել: Ադրբեջանն իհարկե,  զգացել է, որ այս հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում  չունի ու այդ հանգամանքն օգտագործելու է, թե ինչպես, այս պահին դժվար է ասել եւ դժվար է ասել, թե ինչ հետեւանքների կբերի դա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ