29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է։

«Այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, երևում էր դեռ մի երկու ամիս առաջ։ Լավրովի հայտարարությունից հետո հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են, բայց գոնե ինձ համար դա համոզիչ չէր, որովհետև ես գիտեի, որ վատ է, որովհետև ես հետևում եմ ռուսական մամուլին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ թեպետ Ռուսաստանը մի փոքր բազմաշերտ է, բայց, այնուամենայնիվ, մամուլը չի կարող հենց այնպես լինել. «Երբ նայում ես՝ ովքեր են գրում և ինչ են գրում, հասկանում ես, որ դա վերևից ուղղահայաց տրված է, և բավականին կոշտ են գնահատականները։ Դա գալիս է նրանից, որ երբ ասում են՝ պայմանավորվածություններ, ուրեմն՝ եղել են պայմանավորվածություններ, որ նախկին իշխանություններին չկպնեք։ Ես դա ենթադրում եմ, որովհետև չեմ կարծում, որ Լավրովը հենց այնպես պետք է ասի՝ խոստումները՝ չկպչել նախկին իշխանություններին, խախտվում են։

Մի քանի մեսիջներ կան, այդ թվում՝ բավականին մտահոգիչ` կապված առայժմ տնտեսական բլոկի հետ։ Տնտեսական մասով Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ գործընկերն է, այն էլ մի ժամանակահատվածում, երբ մեզ մոտ տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, դիմացը ձմեռ է, և ասում են, որ կարող է գազը թանկանալ։ Տարբեր մեսիջներ կան, որ Ռուսաստանում բնակվող հայ բիզնեսմեններին ներքին կարգով ասված է՝ առայժմ գումար Հայաստան չուղարկել։ Դա այնքան պարզ սխեմա է, որովհետև Լավրովի առաջին հայտարարությունից 5 րոպե հետո գրեցի՝ ժողովուրդ, երկու օր հետո Լարսում քարաթափումներ կսկսվի, բայց պարզապես հերթ առաջացավ, մեզ բացատրեցին, որ տարվա այս ժամանակահատվածում միշտ այդ հերթերն առաջանում են։ Բայց կա իրականություն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ