19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխական-հակահեղափոխական տարանջատումը մեկ շաբաթ հետո կվերանա. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, Երեւանում մոտավորապես մեկ շաբաթ հետո հեղափոխական -հակահեղափոխական տարանջատումը վերանալու է : Ներքաղաքական դաշտն, ըստ հրա,  ներկայումս անցումային վիճակում է եւ իր կարճատեւ խնդիրներն է լուծում:

Արմեն Բադալյանի խոսքով, հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները քաղաքական դաշտը փորձում  են բաժանել հեղափոխական ու հակահեղափոխական թեւեի: «Այսինքն, այն ուժերը, որոնք աջայցում են վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին, հեղափոխության կողմնակիցներն են, նրանք, որոնք չեն աջակցում ՝ հակահեղափոխականերն են, որոնք ցանկանում են ռեւանշ իրականացնել եւ վերադառնալ իշխանության: Հիմա իշխանություններն այս կերպ են ներկայացնում ՝ սեւ-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական, մինչդեռ, աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանությունները ընդդիմություն են դառնում, հետո նորից գալիս  իշխանության, բայց որեւէ երկրում նրանց չեն անվանում ռեւանշիստներ»,- Henaran.am -ի հետ զրույցում  զրույցում նշում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ներկայումս գոյություն ունեցող հեղափոխական-հակահեղափոխական բաժանումը կարճ ժամանակ անց, երբ պաշտոնապես կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, վերանալու է: Երեւանը, նրա խոսքով, այսպես ասած,  Հայաստանի կեսն է, որի համար քաղաքական ուժերի միջեւ իրական մրցակցություն է սկսվելու:

«Ավագանու ընտրություններին չի մասնակցում Հայաստանի միակ դե յուրե ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն, բայց ընտրապայքարին մասնակցող ուժերի միջեւ, երբ մրցակցությունն սկսվի, արդեն իսկ ձեւավորվելու են ընդդիմադիր կառուցներ, սկսվելու են մեկը մյուսի նկատմամբ քննադատություններ եւ սեպտեմբերի 23-ից հետո, երբ հայտնի կդառնա, թե ով է  ձեւավորում իշխանությունը Երեւանում, սեւ-սպիտակը, հեղափոխական-հակահեղափոխականը դե յուրե Երեւան քաղաքում վերանալու է, որովհետե ձեւավերվելու է իշխանությունը եւ նրան ընդդիմությունը»,-նշում է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի խոսքով, այս ամենն էլ իր հերթին ազդելու է  Հայաստանի հետագա ներքաղաքական զարգացումների վրա: «Երկրորդ նախագահի կողմից ստեղծվելիք ընդդիմադիր կառույցն արդեն լինելու է ընդդիմադիր երկրորդ ձեւաչափը եւ հակահեղափոխականություն ասվածը վերանալու է: Այս գործընթացը շարունակվելու է մինչեւ եկող տարվա գարունը, երբ ենթադրաբար արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այդ ժամանակ, վերը նշված գործընթացը կաշխատի ոչ միյան Երեւանի, այլեւ ամբողջ հանրապետության համար»,-կարծում է Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ