20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանկապիղծ պաղպաղակ վաճառողին 40 տարի անց ձերբակալել են

Նախկին պաղպաակ վաճառողին ազատազրկման են դատապարտել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար, որոնք նա 40 տարի առաջ է իրականացրել։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Ինչպես հաղորդել են Լոնդոնի ոստիկանությունում՝ 72-ամյա Դևիդ Բադը ութ տարի և տաս ամիս ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ խոստովանել է տարիներ առաջ իր կատարած հանցանքների մասին։ Տղամարդը 1970-ական թվականներին ոտնձգություններ է իրականացրել երեխաների նկատմամբ։ Նրա զոհերը մոտ ինը տարեկան չորս աղջիկներ են եղել։

Տղամարդուն բռնել են 2017 թվականին, լոնդոնյան Սաութհենդ օդանավակայանում։

«Նա որսացել է փոքր երեխաներին, օգտագործելով պաղպաղակ վաճառողի իր դիրքը։ Նրան հաջողվել է շահել երեխաների վստահությունը, իսկ հետո բռնության ենթարկել նրանց»,– պատմել է դետեկտիվներից մեկը։ Նրա խոսքերով՝ այդ դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ տարիներ անց, ոստիկանություն դիմելու դեպքում, մանրամասն հետաքննություն կանցկացվի և օրինապահները բոլոր ջանքերը կգործադրեն մեղավորին հայտնաբերելու և պատժելու համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ