25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է. Սերգեյ Լավրով

Մոսկվան Հայաստանի ներքին գործն է համարում այդ երկրի նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությունը, սակայն երկրում անհանգիստ վիճակը տագնապ է առաջացնում:

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը հետաքննվում են, դուք գիտեք փաստերի մասին, գիտեք այն ձերբակալությունների մասին, որոնք տեղի են ունենում: Դա, իհարկե, համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը: Եվ մենք, իսկապես, ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքերի վրա և արագ հաղթահարվեն », – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում:

Նա նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը:

«Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրի իրադրության զարգացման հեռանկարները», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ