25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիեւը խաղաղ կարգավորման է ձգտում` հայատյացությունը բացահայտորեն խրախուսելով

Սեպտեմբերի 7-ին ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի` Բաքու կատարած այցի ժամանակ նրա հետ համատեղ ասուլիսով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է “1news.az”-ը:

Ալիեւն իր խոսքում շեշտը դրել է Աֆղանստանի դրության վրա: Նա նշել է, որ իրենք “ամեն ինչ արել են, որպեսզի իրենց աֆղան ընկերները կարողանան դիմակայել իերնց առջեւ ծառացած դժվարություններին”:

Ալիեւն ընդհանրապես չի հիշատակել Ռամիլ Սաֆարովի անունը կամ որեւէ խոսք ասել նրան առնչվող գործի մասին` վարպետորեն շրջանցելով ամենաարդիական թեման եւ անցնելով Լեռնային Ղարաբաղի խնդրին: “Ադրբեջանը ձգտում է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման` միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա հիմնված”:

Հետաքրքիր է` ինչպես է նա պատկերացնում “խաղաղ կարգավորում”` ստոր եւ սադրիչ քայլերի դիմելուց հետո եւ հայատյացության խրախուսման մթնոլորտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ