26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղ կա երեխայի իրավունքների ոտնահարում և խախտում. Ո՞վ է մեղավոր «Հասմիկ» ճամբարում կատարվածի համար

«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած միջոցառման շուրջ ծավալված աղմուկը արդեն երկու օր է, ինչ հանրության քննարկման առարկան է դարձել:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էինք լուսանկարներ, որտեղ ճամբարի երեխաները զվարճանում էին՝ աղջիկներին նմանակելով,  կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով, ինչը շատ սուր քննադատվեց  հանրության մի մասի  կողմից և ընկալվեց որպես համասեռամոլության քարոզ:

«Հենարան» մամուլի ակումբում հոգեբան Իրինա Ծատուրյանը ադրադառնալով վերոնշյալ դեպքին, ասաց, որ առաջին հայացքից սովորական զվաղմունք հիշեցնող այս միջոցառումը հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանական իրավիճակների վրա: Հոգեբանն ընդգծեց. «Երեխան սպունգի նման է, նա սպիտակ թուղթ է և ինչ հասցրեցիր գրել նրա վրա հետագայում այդպես էլ կլինի. լինի դա խաղի տեսքով թե լուրջ ինչ-որ միտումով»:

Իրինա Ծատուրյանը երեխայի համար շատ լուրջ հոգեբանական խնդիրներ է տեսնում այստեղ. «Առաջին հերթին այստեղ կա երեխայի իրավունքների ոտնահարում և խախտում, երկրորդը երեխային տանելով նման տեղեր և հետո նրան ընտանեկան միջավայր բերելով տեսնում ենք, որ առաջանում են ընտանեկան խռովություններ, քանի որ երեխայի համար նման տիպի խաղերը նորմալ են, իսկ ծնողի համար՝ անընդունելի»,-ասաց նա և հավելեց, որ ծնողներին պետք է հարցնեին արդյո՞ք նրանք կողմ էին, որ իրենց երեխան խաղա այս խաղերը թե՝ ոչ:

Փաստաբան Թամարա Բաղդասարյանը մի կողմ դնելով հոգեբանական և հուզական կողմը ասաց, որ իրավական դաշտում այստեղ որևէ խնդիր չկա. « Մենք ունենք երեխաներ, որոնք մասնակցել են միջոցառմանը, բեմ են դուրս եկել, լուսանկարվել են, այսինքն՝ պատրաստ են եղել հանրային միջավայրում այդպիսի տեսքով հանդես գալուն: Ես այստեղ հակաքարոզչություն եմ տեսնում ԼԳԲՏ համայնքի դեմ, քանի որ երեխաները ծաղրել են այդ երևույթը և ոչ թե ընդօրինակել են այն»,-ասաց փաստաբանը:

Ըստ Թամարա Բաղդասարյանի՝ երեխների 99%-ը անգամ տեղյակ էլ չէ թե ինչ է ԼԳԲՏ համայնքը, իսկ նման տողեր գրելով և հարցը հանրայնացնելով մենք թիրախավորեցինք երեխաներին: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ