24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարո՛ն Օսիպյան, իրական հերոսը գնդապետ Վանոյանն է. Է. Շարմազանովի պատասխանը ՀՀ ոստիկանապետին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հայտնած այն կարծիքին, թե «Սասնա ծռերի» հերոսներ լինելը, կգնահատի պատմությունը, դատարանը և հայ ժողովուրդը, ասաց, որ ինքը  բազմիցս անդրադարձել է «Սանա ծռերի» գործողություններին, և մնում է իր կարծիքին. «Ցավում և ափսոսում եմ, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակ գնահատական չի տալիս: Պատմությունը դրա գնահատականը կտա հաստատ, իսկ հերոսը ինձ համար՝ գնդապետ Վանոյանն է, ով մինչև վերջին պահը ծառայել է ՀՀ-ին և չի թողել իր պոստը, խրամատը, սահմանը: 

Անհարմար է մտածել նույնիսկ, որ ոստիկանին սպանած ահաբեկչական խմբի անդամները կարող են որոշ մարդկանց ուղեղներում որպես պոտենցիալ հերոս դիտարկվել:

Հուսով եմ՝ իմ երկրի ոստիկանների կարծիքը ավելի հստակ է, ուղիղ և առանց տատանումների, և  նման չէ ՀՀ ոստիկանապետի կարծիքին»,-նշեց  Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ