19 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Տարածաշրջանում իրավիճակի լարվելը Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիրներ կստեղծի. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ 100 օրը շատ փոքր ժամանակահատված է. որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվի ամբողջ աշխարհում: 

«100 օրը մեզ համար, իհարկե, գործունեությունը ամփոփելու հնարավորություն է , բայց մեր արտասահմանյան  գործընկերները այդ 100 օրվա ամփոփումը չեն անելու և Հայաստանին գնահատականներ են տալու միայն այն ժամանակ, երբ լինեն տարին ամփոփող միջազգային զեկույցներ»,-«Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց միջազգայնագետը:

Անդրադառնալով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին, Սարգսյանն ասաց, որ պետք է առանձնացնել ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները. «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները լարված են և դեռ շարունակում են լարվել: Նոր պատժամիջոցների ալիք է սպառնում նաև Իրանին՝ էներգետիկ ոլորտում, որը Հայաստանի համար ևս կարող է խնդրահարույց լինել»,-նշեց նա; 

Սարգսյանի խոսքով՝ հաշվի առնելով հանգամաքները ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում իրավիճակը լարվելու է և տնտեսական առումով Հայաստանը ունենալու է լուրջ խնդիրներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ