28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան

arm152429633249

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է, դատապարտելի է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում: Արտակ  Զեյնալյանի դիտարկմամբ՝ լուսանկարը հրապարակել չէր կարելի՝ անկախ անձի հանդեպ վերաբերմունքից:

«Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում: Երբ դատապարտյալին լուսանկարում են, և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում, սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն:

ԶԼՄ-ը պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում» ,- մանրամասնեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ