29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Է. Շարմազանովը չի վաստակել այն վերաբերմունքը, որ նրան թրքաբարո որակներ վերագրվեն. Հրանուշ Խառատյան

Без названия (3)

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքում տեսա Էդուարդ Շարմազանովի անունով կեղծ անձնագիր՝ թուրքի կամ ադրբեջանցու անունով՝ Մամեդ օղլու Շարմազանով: Վատ, շատ վատ է այս կարգի աճպարարություն անելը: Նախ՝ եթե նույնիսկ մեր հանրության մեջ կան մարդիկ, ովքեր թուրք կամ ադրբեջանցի բառերով փորձում են մեզնից մեկին նվաստացնել, ընդունում են թուրքի կամ ադրբեջանցու իրավունքը՝ «հայ» բառով միմյանց նվաստացնելու, որով նաև նվաստացնելու մեր ժողովրդին, և ընդունում են էթնիկական պատկանելությամբ նվաստացնելու սկզբունքն առհասարակ:

Ոչ մի էթնիկ միավոր, այդ թվում նաև հայերը, թուրքերը, ադրբեջանցիները չեն կարող երաշխավորել իրենց էթնիկական բացարձակ առաքինությունները.

Երկրորդ՝ Էդուարդ Շարմազանովը չի վաստակել այն վերաբերմունքը, որ նրան հայոց մեջ ընդունված որոշ պատկերացումների համատեքստում թրքաբարո որակներ վերագրվեն: Երրորդ՝ այս կարգի աճպարարությունները միայն հաստատում են դրանք կիրառողի՝ Էդուարդ Շարմազանովի հետ փաստարկված բանավիճելու անկարողությունը: Չորրորդ՝ հայացքների տարբերությունը մեր հասարակությունը չի կիսում «հայերի» ու «թուրքերի», ինչպես թուրքերին չի կիսում «թուրքերի» ու «հայերի»: Նույն տրամաբանությամբ երբեք չեմ հասկացել Սերժ Սարգսյանին «Նարիմանով» բառով վիրավորելու փորձերը:

Այս շատ էժանագին հնարքները բարեբախտաբար սովորաբար չեն աշխատում, ինչը խոսում է մեր հասարակության առողջ լինելու մասին, բայց անվանարկում է մեր հասարակության տրամաբանության կարողությունը: Սրանք վաղուց արդեն հայտնի, պարզունակ ճշմարտություներ են, ամոթ է նույնիսկ այս մասին գրելը»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ