19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի 2800 ամյակը առանց քաղաքապետի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն Երև­անի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին:

Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ նաև ապագա քաղաքապետի անունը: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ավա­գանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրու­թյունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարա­կումից հետո՝ ավագանու ընտրու­թյան արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաև մաս­նակից ուժերից չբողոքարկեն արդյունքները:

Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպ­տեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ