28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու օր ամբողջ ՔՊ-ով հավաքվել ու էլի չեք կարողացել նորմալ բան գրեք. ՀՀԿ խորհրդի անդամի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

12253366

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով պատասխանել ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի գրառմանը՝ ուղղված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Պարոն Ալեն Սիմոնյան, կարդացի Ձեր անհաջող արձագանքը պարոն Շարմազանովի հայտարարությանը: Երկու օր ամբողջ ՔՊ-ով հավաքվել ու էլի չեք կարողացել նորմալ բան գրեք։ Չեք կարող, քանի որ բացի վիրավորական ու աննպատակ զգացմունքային գնահատականերից, այլ բանի ընդունակ չեք:

Վա՜յ, մոռացել էի, մի բան դեռ կարող եք. պարոն Սիմոնյան, հիշե՛ք՝ ամենամեծ գործը, որին դուք ունակ եք քաղաքականության մեջ, դա Կառայի… էէէ… Կարգին Հայկոյի ընտրարշավի փիառով զբաղվելն է։

Ձեզ հաջողություն եմ մաղթում, զբաղվե՛ք դերասանությամբ։ Իսկ լուրջ հարցերից խոսելը Ձեր խելքի բանը չէ, առավել ևս Շարմազանովին արձագանքելը։
Հ.Գ. – Իսկ վերջում մեկ խորհուրդ հին հույներից՝ «Լավագույն խորհրդատուն ժամանակն է»: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, մի՛ շտապեք ոգևորվել, պարոն Սիմոնյան»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ