19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Հրապարակը չի կարող փոխարինել իրավական մեխանիզմներին. Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi-Hovhannisyan-588x356

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է Սահմանադրությունը փոխել, հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետևյալն ասաց. «Ես կողմ եմ հանրաքվեի գաղափարին, ես կողմ եմ նոր Սահմանադրության ընդունմանը՝ սահմանադիր նոր ժողովի միջոցով, և դրա օպտիմալ ժամկետը կլինի արտահերթ ընտրություններից հետո»։

Մինչ այդ, ըստ Հովհաննիսյանի՝ պետք է եղանակ գտնել և, թեկուզ, այս փաստացի Սահմանադրության ներքո շուտափույթ կատարել քաղաքական նոր մշակույթին համապատասխան ընտրություններ.

«Եթե դա անհնար է գործող Սահմանադրությամբ, ուրեմն՝ թող հանրաքվեի միջոցով լինի։ Թեև կարևոր է պետություն-քաղաքացի հարաբերությունը, բայց հրապարակը չի կարող փոխարինել իրավական մեխանիզմներին։ Հրապարակը հրաշալի տեղ է, այդտեղ է, որ փոփոխվում է երկիրը, դա անհրաժեշտ է, քաղաքացիական զարթոնքը պետք է պահպանվի, բայց այնտեղ չի լինում բանավեճ, չեն լինում տարբեր մոտեցումներ. լինում է հարթակից առաջարկ և իքս քանակի քաղաքացիների դրական արձագանք։ Վերջապես, մեր սերունդը պետք է տեսնի իրական, լեգիտիմ հանրապետություն»։

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ