19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ընդամենը ներկայացրել է, Հրապարակը ծափ է տվել. քաղտեխնոլոգը Փաշինյանի ելույթի մասին

«Վարչապետին ավելի հոգեհարազատ է որպես հեղափոխական տրիբուն՝  խոսել հանրահավաքի ժամանակ, որովհետև այն ավելի զգացմունքային է, և այն, ինչ խոսվում է հանրահավաքի ժամանակ, չի ենթադրում ռացիոնալ մտածելակերպ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը նկատել է, որ հանրահավաքը սկսեց ուշացումով, մինչև հրապարակը լցվեց։ Ըստ նրա՝ սա կարևոր էր։ 

Վարչապետի ելույթին անդրադառնալով քաղտեխնոլոգն ասաց.«Պարզվեց, որ Հայաստանում ստեղծվում է իշխանության նոր մարմին՝ Հանրապետության հրապարակը։ Հարց է առաջանում՝ այդ մարմինը կա՞ Սահմանադրությունում, թե՞ չկա։ Պարզվեց, որ ոտքի վրա կարելի իշխանության նոր մարմին ստեղծել։ Վարչապետը չասաց, որ հարցերը քննարկվելու են Հրապարակում, դա կլիներ նորմալ, նա ասաց, որ այստեղ ստեղծվում է նոր մարմին, որը պարզվեց Կառավարություն է ձևավորել, որն ունի արդեն լիազորություններ»։

Քաղաքագետը նշում է, որ Հրապարակը չի ձևավորել Կառավարությունը։

«Վարչապետն ընդամենը ներկայացրել է, Հրապարակը ծափ է տվել։ Կամ պետք է ընդունել, որ սա պոպուլիզմ է, կամ պետք է մանրամասն քննարկենք այդ մարմնի ձևավորման գործընթացը, որովհետև պարզվում է, որ այդ մարմինն ունի լիազորություն և մեզ վրա կարող է ազդել. այն կարող է ընդունել կամ չընդունել նախարարի հաշվետվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ