25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Արտասահմանցիներին թանկ ենք տալիս, տեղացիներին` էժան … “/ֆոտո, վիդեո/

Henaran.am-ի տեսախցիկը այսօր շրջել է Վերնիսաժում: Ինչպես միշտ եռուզեռ էր եւ շատերն էլ հրաժարվեցին խոսել: “Խանգարում եք երիտասարդ, 2 օր ենք աշխատում, թողեք աշխատենք, ինչ հարցեր տալ ա էս նեղ մոմենտին”,-ասաց վաճառողներից մեկը: Դե գնորդներն էլ էին շտապում. մեկը` օդանավակայան, մեկը` ծնունդ, մյուսը` “մաղարիչ” տալու: Իհարկե, գներից դժգոհ են` հոր գին են դրել: Սա էր գնորդների կարծիքը:

Սակայն արդուզարդ վաճառող տիկին Անահիտի խոսքով, “գները նորմալ են”: Արտասհամանցիներին մի քիչ թանկ են տալիս, տեղացիներին` էժան: “Ավելի շոտ, տեղացիները սակարկում են, էժանացնում ենք, թե չէ բոլորի համար նույն գինն է”,-ասաց վաճառողը: Չխանգարելով շաբաթօրյա առեւտուրը` որոշեցինք Վերնիսաժյան կյանքը ներկայացնել լուսանկարներով: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ